ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գեորգի Մարգվելաշվիլի. «Ռուսաստանը ցանկանում է որոշել Վրաստանի և Ուկրաինայի ճակատագրերը»

Գեորգի Մարգվելաշվիլի. «Ռուսաստանը ցանկանում է որոշել Վրաստանի և Ուկրաինայի ճակատագրերը»
05.09.2014 | 00:04

Ռուսաստանը չի փոխում Վրաստանի և Ուկրաինայի ճակատագրերը որոշելու իր մտադրությունը՝ BBC հեռուստաընկերությանը հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
«2008-ի օգոստոսին թույլ տված սխալները չեն փոխում Ռուսաստանի նպատակները՝ որոշելու Վրաստանի և Ուկրաինայի ճակատագրերը, քանի որ մենք ժամանակին եղել ենք ԽՍՀՄ անդամ, և դա սցենարներից մեկն է: 2008-ի դեպքերը Վրաստանում և այն իրադարձությունները, որոնք այժմ տեղի են ունենում Ուկրաինայում, միևնույն սցենարի մաս են կազմում, և այդ մասին խոսում են մի շարք նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչներ», - ասել է Մարգվելաշվիլին:
Մեկնաբանելով Վրաստանում 2008-ի օգոստոսի ռազմական գործողությունների հանգամանքների պարզաբանման հարցով ԵՄ միջազգային անկախ հանձնաժողովի զեկույցը` Մարգվելաշվիլին հայտարարել է, որ «անհնար է պատերազմ սկսել սեփական տարածքում»: Ռազմական գործողություններն սկսելու համար հանձնաժողովը մեղադրել է Վրաստանին, սակայն եզրակացրել է, որ դեպքերը սադրանքի են ենթարկվել, իսկ Ռուսաստանի պատասխան գործողությունները անհամաչափ են եղել:

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ